Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Թուրքական «բարեհոգություն»

Թուրքական  «բարեհոգություն»
06.04.2012 | 00:00

Թուրքիայի հարավ-արևելյան Դիարբեքիր քաղաքում գտնվող 142-ամյա հայկական բողոքական եկեղեցին վերանորոգվելուց հետո վերածվել է արհեստանոցի: Այստեղ երիտասարդ աղջիկներն ու կանայք սովորում են արծաթագործություն և մետաքսագործություն: Հիշյալ նախագծի տնօրեն Բիլգին Յիղիթը նշել է, թե իրենք փորձում են վերականգնել Դիարբեքիրից հեռացած հայերի և ասորիների արհեստները:
Թուրքական կառավարության ՙբարեհոգության՚ տարբեր դրսևորումների արդյունքում հայկական եկեղեցիները վերածվում են զինանոցի, հարդանոցի, գոմի: Հայտնի է նաև, որ Արևմտյան Հայաստանում մոտ երեք տասնյակ կանգուն եկեղեցիներին կից մինարե են ավելացրել ու գործածում են իբրև մզկիթներ: Լավագույն դեպքում վերանորոգված եկեղեցիները վերածվում են մշակութային կենտրոնների` նպաստելով տեղի մշակութային տուրիզմի զարգացմանը:
Թուրքիայում հայկական եկեղեցիների թվի հատուկ հաշվառում երբևէ չի իրականացվել, սակայն հայտնի է, որ մինչև 1912-ը այնտեղ գործել է շուրջ 2200 հայկական եկեղեցի: Ներկայումս պահպանվել է դրանց 1/10 մասը միայն:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1667

Մեկնաբանություններ